“Ռոմեո և Ջուլիետ” դաշնամուրային սյուիտ
“Ռոմեո և Ջուլիետ” դաշնամուրային սյուիտը կազմված է Պրոկոֆևի համանուն բալետի երաժշտությունից: Այն բաղկացած է 10 համարներից: Ինչպես գիտենք կենսագրությունից` “Ռոմեո և Ջուլիետ” բալետը պատկանում է կոմպոզիտորի արտասահմանից վերադառնալուց հետո գրված լավագույն ստեղծագործությունների թվին: Արտասահմանյան տարիների դեգերումներից և մոդեռնիստական փորձերից հետո, այս բալետը կոմպոզիտորի ստեղծագործության մեջ հանդիսացավ ռեալիզմի ամրապնդման հավատալիքը:
“Ռոմեո և Ջուլիետ” բալետը գրված է ըստ Շեքսպիրի համանուն ողբերգի: Պրոկոֆևը երաժշտությունը ցայտուն կերպով բացահայտում է շեքսպիրյան ողբերգ հիմնի կոնֆլիկտը` պատանի հերոսների լուսաշող սիրո բախումը ավագ սերնդի տոհմի թշնամության հետ:
Երաժշտությունը բուժում է?
Երաժշտություն բուժում է, պնդում են գիտնականները:
Ամենը, ինչ կատարվում է բնությունում, կապված է ձայների աշխարհի հետ: Համենայն դեպս, կենդանի բնությունում: Կարելի է համարել ապացուցված, որ երաժշտությունը ազդում է և մեր վրա, և բույսերի, և կենդանիների:
Երաժշտությունը ամենից հաճախն է ծառայում առողջությանը: Հայտնվեց արդեն յուրօրինակ, դեռ ոչ լայնածավալ բժշկության բնագավառ – երաժշտաթերապիա:
Առաջին հերթին դրանով են բուժում նյարդահոգեբանական հիվանդությունները. բժիշկ հոգեթերապեվտի ղեկավարությամբ երաժտաթերապիայի սեանսները հիմնովին մտել են բժշկական պրակտիկայի մեջ:
Իսկ վերջին տարիներին ձայնային ազդեցությունը ամենից հաճախն են օգտագործում սոմատիկ և մարմնական հիվանդությունների բուժման համար: Փորձված մեթոդներ երաժշտության բուժական ազդեցությունների մասին շատ է հավաքվել, աշխատանքներ, ոչոնք բացահայտում են մեխանիզմներ նրա ազդեցությունը մարդու վրա, ավելի քիչ են: Բայց, չմտնելով դրությունների էության մեջ, որոնք ընթանում են օրգանիզմում ձայների ազդեցությամբ, դժվար է զարգացնել և կատարելագործել երաժշտաթերապիան:
Այսօր Բիթլզի (The Beatles) համաշխարհային օրն է
Այսօր հենց այն օրն է, երբ բոլորը հիշում են հանրահայտ Լիվերպուլյան Քառյակին: Թարմացնենք մեր հիշողություններում մի քանի փաստեր կապված Beatles-ի հետ:
The Beatles խումբը կազմավորվել է 1956թ-ին, ի սկզբանե նրա անունը եղել է The Quarrymen, խմբի հիմնական մասնակիցը` Ջոն Լենոն: 1957թ-ին The Quarrymen -ին միացավ Փոլ Մաքքարթնին, 1958-ին Ջորջ Հարիսոնը: Այդ կազմով խումբը անվանվեց Johnne and the moondogs, բայց Լեվիսա մրցույթում անհաջողությունից հետո խումբը ցրվեց: Ջոնը և Փոլը սկսեցին հանդես գալ համատեղ դուետով:
1959թ. – Լենոնի խմբի վերածնունդը, կազմ – Լենոն, Մաքքարտնի, Հարիսոն, Սատկլիֆ, Բեստ: Խումբը սկսեց անվանվել Long John and The Silver Beatles, շուտով այն կրճատվեց և դարձավ Silver Beatles:
1961թ.-ին Բիթլերը գնացին Գերմանիա(Համբուրգ)` ակումբներում երգելու համար: Այնտեղ նրանք ծանոթացան Ռինգի Սթարի հետ, որը նվագում էր RORY STORM AND THE HURRICANS անսամբլում, որից հետո վերադարձան հայրենիք, որտեղ երգում էին Cavern ակումբում, իսկ Սատկլիֆը մնաց Համբուրգում, շուտով`1962թ-ի ապրիլի 10-ին մահացավ գլխի բազմաթիվ վնասվածքներից, որոնք նա ստացել էր Բիթլզի համերգներից մեկից հետո իրականացված հարձակման ժամանակ:
1962թ-ին Բիթլզի պրոդյուսեր Ջորջ Մարտին իրականացրեց Բիթլերի առաջին ձայնագրությունը Parlophone ստուդիայում: Նրանց հարվածային գործիքների վրա նվագող Փիթ Բեստը չէր համապատասխանում նրանց (այդ էին պնդում Parlophone-ի մենեջերները), նրա փոխարեն վերցրեցին Ռինգո Սթարին: Վերջնական խմբի անունը դարձավ The Beatles:
1963թ-ին Բիթլզը թողարկեց իր դեբյուտային Please, please me ալբոմը: Շուտով այն գրավեց բրիտանական հիթ-շքերթների առաջին հորիզոնականները:
1964թ-ին համերգային շրջագայություն նահանգներով և ոչ միայն: Այս ամենով սկսվեց համաշխարհային Բիթլամանիան, որը ավարտվեց 1966թ-ին, երբ Բիթլզը տվեց իր առաջին կենդանի համերգը Սան Ֆրանցիսկոյի Կայնդլաստիկ զբոսայգում:
Պաշտոնապես խումբը վերացավ 1970թ-ին: Աշխարհը այդ մասին իմացավ Փոլ Մաքքարտնիի առաջին անհատական ալբոմի բուկլետից, որտեղ գրված էր նրա հարցազրույցից փոքրիկ հատված:




March 12th, 2012
YojMan






